Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարիքների համար այս տարվա հունվարին ներկրված տրակտորների հետ կապված մեզ վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նախարարությունից դուրս գա այնպիսի կարծիք, որը կլիներ հօգուտ գյուղ նախարարությանը: Գյուղատնտեսության նախարարությունից նամակը ստացել էինք 2017 թվականի հունվարի 17-ին: Նույն օրը եղել է զանգ նախարարին վերը նշված խնդրանքով:
Ըստ պտտվող լուրերի զանգի հեղինակն էր գյուղնախարարը: Սկզբնական շրջանում մի քանի ստորաբաժանում տվել էին կարծիք ի վնաս գյուղ նախարարությանը: Սակայն երկար խմորումներից հետո, մեր կողմից այլ բովանդակության նամակ դուրս եկավ նախարարությունից: Ուզում եմ հատուկ նշել մի փաստ, 2018 թվականի հունվարի 17-ին ստացել ենք գյուղ նախարարության նամակը, իսկ պատասխանը դուրս է եկել շուրջ 20 օր հետո: Այդ օրերին մեզ մոտ հաճախակի գալիս էին երկու պաշտոնյա էնտեղից մեկը աշխատակազմի ղեկավարն էր մյուսը հիմնադրամի տնօրենը, համոզվելու համար կարող եք ստուգել նախարարության մուտքի գրանցամատյանը և կտեսնեք թե որքան հաճախ են եղել: Հորդորում եմ նաև ստուգել մեր mulberry փաստաթղթաշրջանառության համակարգը:
«Նաս Ջեներալ Թրեյնինգ» ՍՊ ընկերության