Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգում դեռ նման հարց դրված չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Քոչարյանին սատարելու մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2018 13:58

«Գնացեք այդ պատգամավորներին հարցրեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունից ոչ մի պատգամավոր, բացառությամբ Իշխան Զաքարյանի չսատարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու նախաձեռնությանը, Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց:

Նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը երեխաների համար Ծառուկյանը կազմակերպեց Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Այդ ընթացքում երեխաներին պաղպաղակ էին բաժանում Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը:

Լրագրողները Գագիկ Ծառուկյանին հարցրին՝ պատրա՞ստ են սատարել Ռոբերտ Քոչարյանին, համախմբվել նրա շուրջ, քանի որ նա մուտք է գործել քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Առաջիկայում նման հարց դրված չէ»:

Հարցին՝ համարո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվել, Գագիկ Ծառուկյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե այժմ տոնական օր է, երեխաներն են այստեղ, այ ձեր ցավը տանեմ, էդ ի՞նչ հարցեր եք տալիս: Լրագրողները պնդեցին, Ծառուկյանն ի վերջո ասաց. «Հարցը իրավաբանական տիրույթում է, այնտեղ գնում է գործընթացը, իրենք պատասխանը տալիս են, նոր մենք մեր կարծիքը հայտնում ենք»:

Հարցին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատրա՞ստ եք մնալ նոր կառավարության կողքին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ժողովրդի ցավը տանեմ,  ժողովրդի պահանջով, ժողովրդին ասել եմ՝ ձեր թեկնածուն ով է, ասել են Փաշինյանին, մենք թեկնածու չենք դրել, չենք առաջադրվել, կանգնել ենք  պարոն Փաշինյանի կողքին, ղեկավարը պարոն Փաշինյանն է: Մենք էլ մեր չափով աջակցել ենք: Հենց ձերբակալել են պարոն Փաշինյանին, Սասուն Միքայելյանին Ծառուկյանը հայտարարել է, որ մենք ընդդիմության գործչի կողքին ենք: Ես նորից եմ ասում, մեկ երրորդը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ ընտրություն լինի: Այս պահին էլ համագործակցում ենք նորմալ, որ ժողովրդի հույսն ու հավատը իրականացնենք, որ մենք միասնական իրար կողքի լինենք»:

Aravot.am-ի հարցին, եթե  ժողովուրդը պահանջի Քոչարյանին, գնալու են կանգնեն նրա՞ կողքին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Օրակարգում նման հարց դրված չէ դեռ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930