Լրահոս
Օրվա լրահոսը

Իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին. «168 ժամ»

Սեպտեմբեր 01,2018 13:14

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակների հետ հանդիպումներին և այլ հարցերի։

– Դուք ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակվո՞ւմ են:

– Շարունակվում են, թեև գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձևավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ:

– Իսկ ի՞նչ նպատակով է մեկնում Քոչարյանը, և արդյոք նա իրավունք ունի՞բացակայել Հանրապետությունից:

-Այո, ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին:

–Անցած մի քանի օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը միանգամից երկու հարցազրույց տվեց ռուսական ԶԼՄ-ներին: Ինչո՞վ է սա պայմանավորված: Տպավորություն է, որ հատուկ եք կանգ առնում հենց ռուսական մեդիայի վրա:

-Նախ պետք է արձանագրել, որ ռուսական մեդիաները հատուկ ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ակներև է, որ այդ ԶԼՄ-ների լսարանը նման պահանջարկ ունի: Հենց դրանով է պայմանավորված նրանց ակտիվությունը և դա միանգամայն հասկանալի է: Բայց, վերադառնալով Ձեր հարցին, պետք է նշեմ, որ ընտրություն կատարելու մեր սկզբունքը որևէ կերպ պայմանավորված չէ այս կամ այն ԶԼՄ-ի գրանցման վայրով կամ լրագրողի ազգությամբ: Մենք հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ ունենք, ինչպես հայաստանյան, ռուսական, այնպես էլ եվրոպական ԶԼՄ-ներից:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930