Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆոնոգրամաների» ժամանակն անցավ. Գոռ Սուջյան. «Փաստ»

Սեպտեմբեր 01,2018 12:20

Ներկայացնում ենք հատված երաժիշտ Գոռ Սուջյանի հետ հարցազրույցից.

Սկսել են գնահատել ու որակ պահանջել

Մարդիկ սկսել են որակյալ երաժշտություն լսել, գնահատել: Ամեն ինչն է փոխվել դեպի լավը: Համենայն դեպս, երաժշտական ճաշակի առումով զգացվում է, որ որակ են պահանջում: Որակյալ ասելով` նկատի ունեմ նաև հետևյալը. մարդիկ կենդանի երաժշտություն են ուզում լսել, կենդանի կատարում: «Ֆոնոգրամաների» ժամանակն անցավ, իսկ երաժիշտները ձգտում են խմբերի հետ աշխատել: Այդ իմաստով բավականին շատ բաներ են փոխվել: Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխարհին, ապա կարող եմ ասել, որ այն ժամանակ «անդերգրաունդում» շատ երաժիշտներ կային: Հիմա, որքանով տեղյակ եմ, նրանց թիվն ավելի է քչացել: Բացի այդ` նախկինում նաև ռոք ժանրում շատ փառատոններ էին կազմակերպվում:

Ստվերում մնալու խնդիրը. ժամանակները փոխվել են

Դաշտում կոնկրետ այս պահին ես խնդիրներ չեմ տեսնում: Գուցե շատերի համար կա այդ խնդիրը, բայց, իմ կարծիքով, տարիներ առաջ առկա իրավիճակի համեմատ, որակյալ երաժշտությունն ավելի է գնահատվում: Այն ժամանակ կար «անդերգրաունդ», մի որոշակի քանակության մարդիկ, ովքեր ֆանատիկորեն սիրում էին որակյալ երաժշտություն: Այդ ժամանակներն էլ եմ կարոտում` որակյալ երաժշտության սիրահարների այդ փոքր քանակը: Դա, իհարկե, իր տեղն ուներ, բայց այն, ինչն այս պահին է կատարվում, ունի իր նշանակությունը: Հիմա էլ չկա որակյալ երաժշտության սիրահարների փոքր թիվ: Այսօր ամեն ինչ այլ է, նրանց թիվն ավելի շատ է: Ինչ վերաբերում է չգնահատվելուն, որակյալը պրոպագանդելու հարցին, այս պարագայում ես մի փոքր այլ դիրքորոշում ունեմ: Այսօր շատ հնարավորություններ կան, որտեղ արտիստները կարող են իրենց ներկայացնել: Այսօր կա ինտերնետ, կա Fecebook, Youtube, Instagram: Միգուցե այն ժամանակ այդքան ակտիվ չէին օգտագործվում այդ միջոցները, բայց հիմա ավելի հեշտ է, մարդն իրեն ներկայացնելու տեղ միանշանակ ունի: Ինչ վերաբերում է ռադիոյի և հեռուստատեսության դերին. անկեղծ ասած` ո՛չ ռադիո եմ լսում, ո՛չ հեռուստատեսություն դիտում: Չգիտեմ` ինչ է պրոպագանդվում, գիտեմ, որ շատ սերիալներ են ցուցադրվում: Տեղյակ եմ նրանից, թե ինչ է կատարվում ինտերնետ տիրույթում համաշխարհային երաժշտության համատեքստում. այդ միջոցով նույնիսկ «անդերգրաունդ» երաժշտության համաշխարհային երաժիշտներն են հայտնի ու սիրված, թեև նրանց հեռուստաալիքներով ցույց չեն տալիս: Մեծ հաշվով` ժամանակները փոխվել են, և այսօր հնարավորությունները շատ են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930