Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը երեկ ստորագրել է հրաման ԲՈԿ-ի մասնագիտական խորհուրդների գործունեությունը դադարեցնելու մասին։ «Ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 15-րդ կետով եւ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կանոնադրության 12-րդ կետի 4-րդ ենթակետով՝ սույն թվականի սեպտեմբերի 3-ից մինչեւ 11-ը դադարեցնել ԲՈԿ-ի գործող մասնագիտական խորհուրդների աշխատանքները՝ կապված դրանց գործունեության ստուգումների հետ: Այն խորհուրդներին, որոնք ատենախոսության պաշտպանության արդեն նշանակված օր ունեն, թույլատրել անցկացնել այդ պաշտպանությունները»,- նշված է հրամանում:
Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք, թե առանց մասնագիտական խորհուրդների աշխատանքները դադարեցնելու հնարավոր չէ՞ անցկացնել ստուգումներ։ «Այդ ընթացքում նոր ատենախոսություններ չեն ընդունվի պաշտպանության, մինչեւ ամեն ինչ պարզ լինի։ Կան հիմնավոր պատճառներ, ստիպված ենք, դրա համար ենք դադարեցրել մասնագիտական խորհուրդների գործունեությունը»,- ասաց Սմբատ Գոգյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում