«Չումբո» նախաձեռնող խմբի շուրջ նորից կրքեր են թեժանում. Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր Fecebook–ի էջում տեղեկություն էր տարածել, որ «Չումբո»–ն «կրկին կասկածելի միջոցառման տոմսեր է բաժանում հանրակրթական ուսումնական հաստատություններում և դպրոցներում»:
«Չումբո» նախաձեռնող խմբի ղեկավար Սմբատ Հակոբյանի խոսքով` դպրոցներում տոմսեր չեն բաժանվել:
«Կասկածելի միջոցառում չի կազմակերպվում, այլ շուրջ տասը հազար երեխաների համար «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում համալիրի մուտքն ու խաղերն անվճար են»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա` նշելով, որ դպրոց չեն մտել, դպրոցների հետ չեն համագործակցում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում