Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակից զատ անհայտ անձինք մտել են նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի աշխատասենյակ եւ ինչ-որ բան փնտրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Ֆարմանյանը:
Ֆարմանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե ովքեր են մտել իր աշխատասենյակ: «Գիտեմ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ծառայողական քննություն է ընթանում: Իմ տեղեկություններով՝ նման միջադեպ է տեղի ունեցել իմ աշխատասենյակի դիմացի սենյակում (Միհրան Հակոբյանի աշխատասենյակն է,-հեղ.) եւ այլ աշխատասենյակներում եւս: Ես այժմ սպասում եմ քննության արդյունքներին»,- ասաց պատգամավորը:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում