Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորձագետները որոշելու են «Նաիրիտն» աշխատեցնելու համար ինչ բազա կա գործարանում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2018 10:50

Երեկ երկարատեւ պայքարից հետո «Նաիրիտ» ՓԲԸ համակարգող խմբի անդամները, որոնց ջանքերով գործարանում տեխնիկական աուդիտ է իրականացվելու, վերջապես մտել են գործարան։ «Սա փորձնական մուտք էր։ Մենք ուզում էինք համոզվել, որ երկուշաբթի, երբ աուդիտորների 40 հոգուց բաղկացած խումբը մտնի գործարան, որեւէ խոչընդոտ նրանց առաջ չի դրվի»,- ասաց համակարգող խմբի ղեկավար, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Աուդիտորների խմբում ներգրավված են փորձագետներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանի «Ռոսգազինժեներինգ» ընկերությունից, բուլղարական «Խիմ Ռեմ Ստրոյ» ձեռնարկությունից, մի քանի հոգի Սլովակիայից։ «Հիմնականը հայ մասնագետներն են լինելու»,- ասաց Իսրայելյանը։ Աուդիտորներն ուսումնասիրելու են գործարանի գույքը, հոսքագծերը, գնահատելու են դրանց մաշվածությունը, մի խոսքով՝ որոշելու են, թե «Նաիրիտն» աշխատեցնելու համար ինչ բազա կա գործարանում: «Նաիրիտի» հիմնական տեխնոլոգիական գծերը պահպանված են: Սակայն սարքավորումների մի մեծ մաս, ինչպես նաեւ կոմունիկացիոն կապերը, քանդել-տարել են: Ամեն օր գործարանից սարքավորումներ են դուրս բերվում, քանի որ այն սնանկության գործընթացի մեջ է։

Ինչպե՞ս եք վարվելու, եթե սնանկության ընթացքում վաճառվի մի գույք կամ սարքավորում, որը կարող է ներդրողին պետք գալ։ Կարեն Իսրայելյանը պատասխանեց․ «Մենք իրավական տեսանկյունից իրավունք չունենք խոչընդոտելու վաճառքին։ Եթե կառավարիչը գտնի, որ պիտի ծախի՝ թող ծախի։ Մենք հույս ունենք, որ համաձայնության կհասնենք։ Մի անգամ արդեն այդպես եղել է։ Ուզում էին քացախաթթու վաճառել, բայց չվաճառեցին, որովհետեւ դա հետագայում պետք կլինի։ Հուսով եմ՝ կպայմանավորվենք»։ Տեխնիկական աուդիտ անցկացնելու մասին որոշումը «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտատերերը եւ սնանկության խորհուրդը կայացրել են հուլիսի 19-ին։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն էլ հրահանգ է տվել, որ աուդիտը հնարավորինս արագ անցկացվի: Սակայն խմբի մուտքն ամեն կերպ խոչընդոտվում էր։ Սնանկության կառավարիչը մե՛կ դատարանի որոշում էր ուզում, մե՛կ պահանջում էր, որ աուդիտորների ցուցակն ուղարկեն ԱԱԾ հաստատմանը, մե՛կ՝ որ տեղեկանքներ բերեն տարբեր մարմիններից։ Փաստորեն, համակարգող խմբի անդամները վերջին 2 ամսում անընդհատ վազքի մեջ էին՝ նախարարությունից վազում էին գործարան, գործարանից՝ սնանկության կառավարչի գրասենյակ, մամուլ, կառավարություն։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930