Լրահոս
Օրվա լրահոսը

Դոն Պիպոյի գործով փաստաբանները կդիմեն Վճռաբեկ, հետո՝ Եվրոպական դատարան. «Ժամանակ»

Սեպտեմբեր 01,2018 10:16

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է։ Արթուր Ասատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ասատրյանի փաստաբաններից Ռաֆայել Ամիրխանյանը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ անհիմն է, դատարանում Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմնավորում, ըստ էության, չներկայացվեց։ «Դատարանը, չգիտես ինչու, մերժեց մեր բողոքը։ Ես կարծում եմ՝ սա պատվեր է արդարադատության դեմ»,- շեշտեց փաստաբանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ներպետական ատյանները սպառելուց ու օբյեկտիվ արդյունքի չհասնելուց հետո դիմելու են Եվրոպական դատարան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930