Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խնդրում վարչապետից ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը

Սեպտեմբեր 01,2018 13:00

Հարգարժան պարոն վարչապետ, Ձեզ է դիմում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը:
Մահապատիժը մեր երկրում արգելված է, բայց զուտ ձեւական: Դանդաղ տեմպերով այն շարունակում է իրականացվել: Ցմահ դատապարտյալները՝ անհույս, սպասում են մահվան: Հայաստանում երկար տարիներ օրենքները չեն գործում, այլ ստորադասվել են մաֆիայի կանոններին: Տիրում էին ավազակապետության կանոններ: Անձամբ ես կորցրել էի հավատս արդարության նկատմամբ:
Պարոն վարչապետ, Ձեր Թավշյա հեղափոխությունից հետո մենք հույսով ու հավատով ենք լցվել դեպի Չեր անձը, որ երկրում վերջապես արդարություն կհաստատվի: Ինձ դատապարտել են մահապատժի՝ քննիչների ուզած ցուցմունքը չտալու համար:

22 տարի բանտում անցկացնելուց հետո ես մեծ հույսով Ձեզանից ներում եմ խնդրում: Հուսով եմ, որ չեք մերժի իմ ներման խնդրանքը եւ չեք թողնի, որ բանտում մահանամ, ինչպես մեր ընկերներից շատերը: Իմ ընտանիքի բոլոր անդամները սրտատրոփ սպասում են Ձեր որոշմանը:

Հարգանքով՝ ցմահ դատապարտյալ

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

31.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930