Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն գլխավորելու է 475 ՏԸՀ-երից 262-ը

Օգոստոս 31,2018 17:37

Այսօր գումարած հերթական նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնին (ICES):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն `  262-ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 140-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք `  41-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 32-ական:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել սեպտեմբերի 3-ից 5-ը` մինչև ժամը 18.00-ն:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել