Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղացիները գայթակղվում են. ինչպես է առաջանում ստվերային գյուղատնտեսությունը

Օգոստոս 31,2018 16:28

Այսօր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ստվերային գյուղատնտեսությանը:

Կառավարության օգոստոսի 23-ի նիստին վարչապետն այս մասին ասել էր՝ «Նոր եմ իմանում, որ կա ստվերային գյուղատնտեսություն»: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել էր զբաղվել այս խնդրով:

Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ կա՞ն բացահայտումներ, արդյոք նման կեղծիքների գնո՞ւմ են խոշոր ֆերմերները, գյուղացիական մեծ տնտեսություններ ունեցող օլիգարխները:

Խաչատրյանը բացատրեց, թե ինչպես է առաջանում ստվերային գյուղատնտեսությունը. հողի մի քանի տեսակի հարկ կա, եւ հողի կատեգորիան չեն փոխում, հետեւաբար հարկը ցածր է լինում.«Գայթակղություն է առաջանում կատեգորիան չփոխել, չեմ կարող ասել ծավալն ինչքան է, քանի հեկտար այգի է եղել, որը փոխվել է, որը չի փոխվել, զուտ այն պարզ պատճառով, որ ստվեր է»: Ըստ նախարարի, այստեղ նաեւ ոռոգման ջրի խնդիր կա՝ տարբեր մշակաբույսեր ջրի տարբեր քանակի պահանջ ունեն. «Եվ այստեղ էլ կարող է գայթակղություն է առաջանում: Ո՞ւմ են է պատկանում, չեմ կարող ասել»:

Խաչատրյանն անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին, նշեց, որ մինչեւ օգոստոս ամիսն անհամեմատ ավելի լավ վիճակում էին, քան նախորդ տարի, ըստ հաշվարկների՝ ցրտահարություններից, կարկտահարություններից առաջացած վնասը կազմել է 6 միլիարդ դրամ, մինչդեռ նախորդ տարի 12 մլրդ է եղել:
Այս ցուցանիշները վարչապետին զեկուցելու հաջորդ օրը, նախարարի խոսքերով ասած՝ ճակատագրի հեգնանքով, Արարատյան դաշտավայրում կարկուտ եղավ:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրմանը, նախարարն ասաց, որ պիլոտային ծրագիր են մշակում, որը ներդնելու են Արարատի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում, ապահովագրությունը վերաբերում է մի քանի մշակաբույսերին. «Բյուջեում նախատեսված է 10 միլիոն եվրոյի չափ գումար, որը կիսվում է դոնորների կողմից: Փորձնական ենք ընտրել երեք մարզերը: Ընտրված երկու ռիսկերն են կարկտահարությունը, ցրտահարությունը, եւ չորս մշակաբույսեր»:

Ըստ նախարարի, եկող տարվա մարտից այս ծրագիրը կսկսեն իրականացնել:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031