Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջելով Գում-ի եւ 3-րդ մասի շուկաներում, զարմացել էր գյուղմթերքների բարձր գներից:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ չի կարող ասել, թե մանրածախ շուկայում գյուղմթերքն ինչո՞ւ է այդքան թանկ: Այսօր նախարարն իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված ասուլիսում ասաց՝ նախարարության համար ուղենշային են մեծածախ շուկայի գները, Հովտաշենի շուկայում 2 օրական պարբերականությամբ գների մոնիտորինգ են իրականացնում:
Ապա նախարարը ներկայացրեց նշված շուկայում մեծածախ գները, որոնք բավականին ցածր են: Ըստ նախարարի՝ կաղամբը հիմա 100 դրամ է, վարունգը՝ 80-100 դրամ, նազրվան տեսակի վարունգը՝ մինչեւ 350 դրամ, լոլիկը՝ 150-200 դրամ: Նախորդ տարվա համեմատ, այս տարի, ինչպես ասաց նախարարը, կա գնաճ, սա պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ: Ըստ նախարարի, կարտոֆիլը 2015 թվականին 180 դրամ է եղել, 2016-ին՝ 108 դրամ, 2017-ին՝ 93 դրամ, իսկ օգոստոսի 29-ի դրությամբ՝ 100-120 դրամ: Բարձրացումը կա, բայց դա պայմանավորված է նրանով, որ Արարատյան դաշտի կարտոֆիլը վերջանալու վրա է, իսկ Շիրակից, Լոռիից, Արագածոտնից, Գեղարքունիքից դեռ չի եկել, մի քանի օր հետո կունենանք գնի նվազեցում:
«Ինչո՞ւ է մանրածախ շուկա մտնում այդ գներով, դրա մասին, ես, որպես գյուղատնտեսության նախարար, չեմ կարող ասել, որովհետեւ մանրածախ ցանցը մեր վերահսկողությունից դուրս է»,-ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նախարարն ասաց, որ ինքը մայրաքաղաքի որոշ փողոցներում էժան միրգ է հանդիպել. «Շաբաթ օրը գնանք, ձեզ 100 դրամով ձմերուկի տեղ ցույց տամ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Օգոստոսի 27-ին ԵՍ վԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՆԵՑԻ ՁՄԵՐՈՒԿ 100 ԴՐԱՄՈՎ այսօր 31-ին նույն ձմերուկը վաճառում էին 110դրամով չգնեցի