Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ լավ հարաբերություններ են պահպանում, որոնք չեն ենթարկվում Հայաստանի այսօրվա իրադարձությունների ազդեցությանը: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցը, որում Պուտինը Քոչարյանին շնորհավորել էր տարեդարձի կապակցությամբ:
«Դուք գիտեք, որ երկար տարիներ Պուտինը և Քոչարյանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք չեն ենթարկվում Հայաստանում այսօր ընթացող իրադարձությունների ազդեցությանը»,- ասել է Պեսկովը:
Հարցին՝ արդյոք Պուտինն ու Քոչարյանը քննարկել են վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու հարցը՝ Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ