Մոսկվան պաշտոնական հարցում է ստացել Երևանից Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:
«ՌԴ իրավապահ մարմինները հարցում են ստացել միջազգային հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ. այս պահին այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով, սակայն, նախնական որոշում կա, որ «արտահանձնման հարցումը կմերժվի, քանի որ պարզվել է, որ Միքայել Հարությունյանը 2002թ.-ից ունի ռուսական անձնագիր»: Նա հավելել է, որ ըստ Ռուսաստանի Սահմանադրության՝ այդ երկրի քաղաքացիները չեն արտահանձնվում այլ երկրներ, այդ թվում՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար:
Աղբյուրը չի բացահայտել Ռուսաստանի և Հայաստանի պատկան մարմինների նամակագրության մանրամասները:
Ավելի վաղ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ասել էր, որ «մեր տեղեկություններով՝ Միքայել Հարությունյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է», և խոստացել էր ստուգել այդ տեղեկատվությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մեր ոխերիմ բարեկամները,,
Ընդհանրապէս, մի բան ասեմ, թող հիւսիսում ականջներին օղ անեն: Յարաբերութիւնների վատացումից դուք տասնապատիկ, հարիւրապատիկ աւելի էք տուժելու: Առանց մեզ՝ ձեզ անդառնալի կորուստներ են սպասւում: Մենք առայժմ դրական (նոյնիսկ կ’ասէի՝ չափից աւելի դրական) ենք տրամադրուած ձեր հանդէպ: Նոյնը ակնկալում ենք փոխադարձաբար:
Ուստի, Հայաստանի հետ ձեր յարաբերութիւնները կառուցելիս իրավիճակը ճիշտ գնահատէք,,