Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են.
«Առանց դրա, արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավոր չի լինի»:
Ըստ նրա՝ հանրաքվեով պետք է որոշվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը.
«Այդ դեպքում այլևս արդիական չեն լինի այն խոսակցությունները, որ հրապարակը ժողովուրդը չի ներկայացնում»:
Արա Պապյանն անդրադառնում է նաև անցումային արդարադատություն կոչվածին.
«Այն, ոչ թե պիտի փոխարինի դատական համակարգին, այլ՝ փոխլրացնի, ժողովուրդը պիտի վստահի համակարգին և ոչ մի կասկած չունենա, որ հաշվեհարդար է տեղի ունենում»:
Քաղաքագետն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ազարյանի կենսագրությունը վստահություն չի ներշնչում.
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ գործողությունների համար է մեղադրվելու Քոչարյանը, ինչպե՞ս կարելի է անձեռնմխելիությունից խոսել, նախապես այդպիսի բան հայտարարել»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ