Պոկերի արքա Դեն Բիլզերյանը, որն ավելի վաղ այցելել էր Արցախ, արձագանքել է իրեն Իտերպոլով հետախուզելու Ադրբեջանի իշխանությունների հայտարարությանը:
«Եթե այդ գրողը տարած վիժվածք ադրբեջանցի պաշտոնյաները ուզում են ձերբակալել ինձ Ինտերպոլի միջոցով, թող ծխեն իմ խոտը»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ Բիլզերյանին ձերբակալելու խնդրանքով դիմել են Ինտերպոլին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Մի բառի բացակայութիւն եւ գրածի ողջ իմաստը խեղաթիւրւում է:
Նա գրել է. «Եթէ այդ գրողը տարած վիժուածք ադրբեջանցի ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐԸ … »:
Շնորհակալ ենք դիտողության համար: Ուղղեցինք