Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով: Օգոստոսի 31-ին Քոչարյանը դառնում է 64 տարեկան:
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ