Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանության համար դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Օգոստոս 31,2018 12:59

1988թ. ծնված Հրանտ Անանյանը մեղադրվում է այն բանում, որ 2017թ. հուլիսի 5-ին, ժամը 22.20-ի սահմաններում Բերդ քաղաքի Հայ Նահապետի փողոցում, «Միջի Աղբյուր» պուրակի դիմացի հատվածում կայանած , Դավիթ Բադալյանին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քննությամբ չպարզված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի բնակիչ, 1987թ. Դավիթ Բադալյանի որովայնի շրջանում:

Մեր տեղեկություններով՝ դանակահարության պատճառը կարող էր լինել նրանց միջեւ գումարային չլուծված խնդիրը: Դ. Բադալյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքից մահացել է: Հ. Անանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»):

Նախկինում 2 անգամ՝ ավազակային հարձակման եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով դատված Հ. Անանյանը կալանավորված է. գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

2018թ. օգոստոսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Հ. Անանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 12 տարի ժամկետով ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031