Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեծ անհանգստություն չկա». Փոխնախարարը՝ Վրաստանից Հայաստան հացահատիկի ներկրման խնդրի մասին

Օգոստոս 31,2018 12:47

Օրերս ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ Վրաստանում սեպտեմբերի 15-ից կառավարության որոշում է ուժի մեջ մտնելու, որի համաձայն, հացահատիկը Հայաստան այլեւս չի կարող ներկրվել վերգետնյա տրանսպորտով. «Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, իրենք ասում են, որ տոննայի մեջ 50 դոլար կթանկանա, եթե միայն Փոթիով գա»:

Այսօր այս խնդրի առնչությամբ «Մեդիա կենտրոնում» տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց. «Համոզված եմ, որ դա ԵՄ չափորոշիչների մեջ մտնող է, քաղաքական որոշում չէ: Համենայնդեպս, այլընտրանքի բացակայությունը բացասական է: Ճիշտ է, պետք չի այսպես խառնվել իրար, նախօրոք կանխատեսումներ անել, թե 50 դոլարով կթանկանա 1 տոննայի մեջ հացահատիկի գինը, պետք չի: Ուղղակի այլընտրանքի բացակայությունը վատ է: Այստեղ իշխանությունը կամ կառավարությունը իսկապես անելիք ունի: Ինքը պետք է այդ այլընտրանքն ապահովի: Մեկն ասում է, որ երկաթուղով տեղափոխումն էժանանալու է, բայց չեմ կարծում, որ դա լրացուցիչ տարբերակ է»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ասաց, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փորձում են հասկանալ ազդեցությունը մեր տնտեսության վրա որն է լինելու, որ նվազեցնեն այն. «Սխալ կլինի, որ ասեմ, ժողովուրդ որեւէ խնդիր չկա բացարձակ, բայց մեծ անհանգստություն չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031