ՀՀ նախագահի խորհրդական Թեվան Պողոսյանի խոսքով արդեն իսկ պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը.
«Պետք է հստակեցում լինի, որ իմանանք՝ ուր ենք գնում»:
Ըստ նրա, հստակեցում է պետք նաև անցումային արդարադատություն կոչվածի մեջ.
«Որոշումներ են պետք, որ հասկանանք՝ ինչպես ենք խնդիրները լուծելու, կոնսենսուս է պետք»:
Թեվան Պողոսյանը դրական է համարում վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը.
«Ինչ- որ փաստաթուղթ հրապարակվեց, քաղաքական կոնսենսուսի օրինակ էր, պետք է իրար բզկտելուց անցում կատարենք դեպի խնդիրների համատեղ լուծման»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ