Լրահոս
Օրվա լրահոսը

Գործնականում բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց կապված մերձավորների գլխին կախվել են տարաբնույթ քրեական գործեր. «Ժամանակ»

Օգոստոս 31,2018 12:24

Հայաստանի նախորդ իշխանության գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց կապված մերձավորների գլխին կախվել են տարաբնույթ քրեական գործեր, որոնց մասին հաղորդագրությունները հոսում են ջրի նման: Միայն վերջին երկու օրերին հայտնի դարձավ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, նախկին նախարար ու քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Թոխմախի Մհերի և, ընդհուպ՝ Սերժ Սարգսյանի անունները շոշափող նոր քրգործերի մասին, որոնք հարուցվել են տարբեր առիթներով: Դրանք ավելանում են մինչ այդ եղած և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ներառող քրգործերի վրա, կազմելով Դամոկլյան թրերից կազմված մի հովանոց, որը կախված է նախկին իշխանության բարձրաստիճան իշխանությունների գլխին:

Իհարկե, այդ գործերն առայժմ թողնում են ավելի շատ բռունցք թափահարելու, քան իրական պատասխանատվության տպավորություն, սակայն այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է, և Նիկոլ Փաշինյանն այդ տեսանկյունից իրավիճակը ներկայացրել է բաց ու անկեղծ: Նա հայտարարել է, որ նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, այլ քաղաքացիներից և պետությունից յուրացրածը վերադարձնել քաղաքացիներին ու պետությանը, դրանով պետության ու քաղաքացիների կյանքի մակարդակի բարձրացմանը նպաստող, անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստող քայլեր անելը: Դժվար է ասել ավելի պարզ ու անկեղծ:

Միաժամանակ, նույնքան անկեղծ է նաև համակարգը, նախկին բարձրաստիճանները, որոնք դիմադրում են: Դա էլ նրանց մոտ անկեղծ մղում է, ինքնապաշտպանության բնազդ: Ընդհանրապես, այդ մարդիկ տարիներ շարունակ գործել են հենց բնազդով, առանց լրջորեն խորհելու հանրության ու պետության համար անխուսափելի այն ռիսկերի մասին, որ առաջացել են և նաև ահռելի մասով իրականություն դարձել իրենց կառավարման բնույթի հետևանքով: Բանն այն է, որ այդ հետևանքի ռիսկը, այդ մարտահրավերները այն աստիճան ակնառու էին, որ առանձնապես մեծ խելք պետք չէր դրանք գիտակցելու համար, և անգամ այդ նախկին պաշտոնյաներից շատերի կրթական շատ ցածր ցենզը կարող էր բավարարել համարժեք եզրահանգման ու կանգ առնելու, փոխվելու համար: Հետևաբար, նրանք առաջնորդվել են ոչ թե գիտակցությամբ, այլ բնազդով, պետությանը հասցնելով մի իրավիճակի առաջ, երբ հարցն այլևս ոչ թե ինչպես գոյատևելն էր, այլ լինել-չլինելը, առանց չափազանցության, դատելով մեր շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոթորկից, անվտանգության մարտահրավերներից, մեր ռեսուրսների և դրանց ծավալների ոչ մեր օգտին ահռելի տարբերությունից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031