Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ստացվել, որ ՀԱԿ ներկայացուցիչները «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում են. «Ժողովուրդ»

Օգոստոս 31,2018 11:38

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կան նաեւ ՀԱԿ համակիրներ։ Ու սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ը ՔՊ-ի հետ դաշինքով չի մասնակցում ընտրություններին։ Փոխարենը ՔՊ-ի հետ դաշինք է կազմել «Առաքելություն» կուսակցությունը՝ մարդ-կուսակցություն, որի ներկայացուցիչներից մեկ-երկու հոգու կարելի է ճանաչել։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ ՀԱԿ ներկայացուցիչները «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում են, բայց ՀԱԿ-ը դաշինք չի կազմել ՔՊ-ի հետ, այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի հետ։

– Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս ստացվեց, որ ՀԱԿ համակիրները տեղ գտան «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։

– Մեզ մոտ ազատ է այդ հարցը, եւ մեր անդամները կաշկանդված չեն այդպիսի բաներով։

– ՀԱԿ-ից քանի՞ անձ է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։

– Տեղյակ չեմ։ Գիտեմ մեկ անձի մասին, մյուսների մասին տեղյակ չեմ:

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031