Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ 10 տարիների ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ

Օգոստոս 31,2018 10:31

Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից 221.688 անձի տվյալ հանվել է: Դրանում ամենամեծ թիվը բաժին է ընկնում 2018 թ.-ին. ընթացիկ տարում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվել են 78.789 անձի տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Մ. Խաչատրյանի՝ 2018 թ. օգոստոսի 9-ի գրությունից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել 2000 թ.-ից մինչ օրս ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվի, ինչպես նաև՝ ներառելու հիմքերի մասին: ԱԱԾ-ն տեղեկատվություն է տրամադրել միայն 2009թ.-ից սկսած՝ պատճառաբանելով, որ տեխնիկական պատճառներով նախորդ տարիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ, իսկ տվյալները ներառելու հիմքերին ընդհանրապես չի անդրադարձել: Հիշեցնենք, որ ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառվել էին նաև ֆրանսահայ գործիչներ Ալեքսանդր Վարպետյանի ու Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր նրանց իրավունքների պաշտպանությունը, և դատական բողոքարկման արդյունքում նրանց տվյալները ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվեցին: Երկու դեպքում էլ տվյալների բանկում անձի տվյալները ներառելու հստակ հիմքեր չէին նշվում. ՀՀ ԱԱԾ-ն պնդում էր, թե կան «հավաստի տվյալներ», որ նրանց գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Իսկ թե ինչ «հավաստի տվյալներ» էին դրանք, ԱԱԾ-ն այդպես էլ չգաղտնազերծեց անգամ տվյալների բանկից նրանց տվյալները հանելուց հետո:

2009-2018թթ. ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվերը, ըստ տարիների, ներկայացնում ենք ստորև.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031