Օգոստոսի 27-ին Իջեւանում ուսուցիչների խորհրդակցության ժամանակ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մեջինյանը նախարարին հայտնեց, որ իրենց դպրոցում կան ռուսական կրթությամբ դասարաններ, ուր հաճախում են Դիլիջանում բնակվող մոլոկանների երեխաները:
Նա հայտնեց, որ այդ երեխաների համար արդեն 15 տարի ռուսական դասագրքեր չեն ստանում, իրենք դիմել են կրթության եւ գիտության նախարարություն, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, սակայն խնդիրը չի լուծվել:
Նախարարը հարցեց, թե ռուսական կրթությամբ դասարաններում հայ երեխաներ սովորո՞ւմ են: Դպրոցի տնօրենը պարզաբանեց, որ բացի Ռուսաստանից վերադարձած մի հայ աշակերտի, այդ դասարաններում մոլոկանների երեխաներն են ուսանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ