Վաղը՝ օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Հաղորդման հյուրերն են տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը եւ Ատոմ Մարգարյանը: Կքննարկենք եկամտահարկի իջեցման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող հարցեր, կանդրադառնանք «Հարկային օրենսգրքի» փոփոխություններին:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո, որպես մեկնաբանություն, եւ Aravot.am-ի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ