«Սերժ Սարգսյանն այնքան կապ ունի այս գործի հետ, որքան Նիկոլ Փաշինյանը` Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներին, որոնց համաձայն, գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:
Ըստ հաղորդագրության, «Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։
Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է`այս գործի հետ կապված եւ առհասարակ, Սերժ Սարգսյանը մտահոգություն չունի. «Որեւէ ապօրինություն չի արվել»: Նա վստահեցնում է, որ փաստաբանները առաջիկա օրերին կտան հստակ տեղեկատվություն:
«Այսօրվա Հայաստանում ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը`հեգնելով, որ չի զարմանա, եթե արքայադուստր Դիաննայի ավտովթարը, Քենեդու սպանությունը, ՀՀ առաջիn հանրապետության կործանումը, Ղարսի հանձնումը կամ Լենինի վրա մահափորձը վերագրվեն Սերժ Սարգսյանին:
Այս ամենը Էդուարդ Շարմազանովը համարում է Սերժ Սարգսյանին վարկաբեկող, հակագովազդ իրականացնող քաղաքական պատվեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այդ ճոռոմ-ճոռոմ լեզվին տալուց՝մեկ-մեկ ել ուղեղտ միացրու,թե չե,եթե քեզ լսենք, ապա հհկ-ն կներկայացնես,որպես սրբերի հավաքածու՝ ՍՍ-ն էլ սրբապետ…
Ակնհայտա որ էտ լեվոն մարկոս կոչվածը ավանտյուրիստի մեկնա։ Ասումա թաքցրել են բանկի ֆինանսական վիճակը։ Նախ ապրանքը առնողա ստուգումա ապրանքի վիճակը, երկրորդ բոլորը գիտեին որ կրեդիտ երեվանը ավանդատուների փողերը չեր տալիս վատ վիճակումեր, եթե լավ վիճակում լիներ ինչի պիտի մեկին խնդրեն առնի։ Բա հիմա ինչի ոչ մեկին չեն խնդրում որ ասենք ամերիաբանկը առնի։էս ավանտյուրիստը փորձելա բանկում գրավադրված ու բանկի սեփականություն դարձած ձեռնարկությունները իրանով անի բայց պարտավորությունները ավանդները վճարելու տեսքով չանի։