Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյան. «Իշխանափոխությունից հետո ՃՈ նախազգուշացումները վարորդների մի մասը ճիշտ չընկալեցին»

Օգոստոս 30,2018 18:03

Վերջին շրջանում միտում է նկատվում, որ վարորդները ճանապարհային երթեւեկության կանոններն արհամարհելով են վարում, ընդ որում, օրինախախտումները կարծես վրիպում են ճանապարհային ոստիկանների աչքից:

Այսօր կառավարության նիստից հետո Aravot.am-ը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ արդյոք նկատո՞ւմ է վարորդների նման վարքագիծ, եւ ինչո՞ւ է թերանում ՃՈ-ն, արդյոք դա կապվա՞ծ է համակարգում մեծ քանակով ճանապարհային ոստիկաններին աշխատանքից ազատելու հետ:

Մեր հարցերին ի պատասխան՝ Օսիպյանն ասաց. «Վստահեցնում եմ՝ այսօր ճանապարհային ոստիկանն ավելի լավ է աշխատում, քան երեկ: Ուղղակի մեր քաղաքացիները, իհարկե, ոչ բոլորը…լինում են վարորդներ ոչ սթափ: Մի խոսքով, բազմաթիվ խախտումներ են հայտնաբերում ճանապարհային ոստիկանները: Ուղղակի մեր քաղաքացիները, ուզում են որ… իշխանափոխություն է տեղի ունեցել, ուզում են, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ արթնանան եւ տեսնեն ամեն ինչ մեր երկրում լինի իդեալական: Այդպես չի կարող լինել»:

Մենք նորից կրկնեցինք մեր հարցը՝ վարորդները սկսել են ավելի վատ վարել մեքենաները, սրա վրա ազդե՞լ է նոր իշխանության ՃՈ կանոնների խախտման համար տուգանքների համաներումը: Օսիպյանը պատասխանեց.«Այո, համակարծիք եմ ձեզ հետ: Վատ եղել է իշխանափոխությունից երեւի մոտ ամիս, ամիս ու կես շրջանը»:

Ոստիկանապետն ասաց, որ սահմանված 8 կետերով հիմա ճանապարհային ոստիկանները նախ նախազգուշացնում են խախտում թույլ տվող վարորդներին, որպեսզի ավելի քիչ բողոքներ առաջանան նրանց մոտ, քանի որ վարորդ-ոստիկան բողոքներն այդ 8 կետերով էին պայմանավորված. «Բայց եկեք տեսեք՝ մեր վարորդների մի մասը դա ճիշտ չընկալեցին: Մենք թույլատրեցինք 8-ը, զգուշացնում էինք, որ ոստիկանները խախտում անողներին գրի էին առնում, որպեսզի կրկնվելու դեպքում կարողանային պատժել: Բայց մարդիկ կային, որ սկսել էին թույլ տալ կոպիտ խախտումներ: Ես ինքս եմ ականատես եղել, դիտողություն արել»:

Օսիպյանը վստահեցրեց՝ վերջին շրջանում ավելի են խիստ կոպիտ խախտում թույլ տված վարորդների նկատմամբ:

Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանների համակարգից հեռանալուն, Օսիպյանը չհերքեց, ասաց, որ օրեր առաջ նոր կադրերով են համալրում համակարգը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031