Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև տարեվերջ իրավական ակտի տեսքով պետք է հաստատվի ԵՄ-ի հետ համաձայնեցված համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը

Օգոստոս 30,2018 18:11

Այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նիստի բացման խոսքում նշել է, որ համաձայնագրի կիրարկման արդյունքում բոլոր ոլորտներում կիրականացվեն մեծ նշանակություն ունեցող բարեփոխումներ և մաղթել է հանձնաժողովին ակտիվ ու արգասաբեր աշխատանք: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել շահագրգիռ մարմինների կողմից նախապատրաստական փուլում տարվող աշխատանքները՝ հույս հայտնելով, որ մշակված նախնական փաստաթղթերը կօգնեն հանձնաժողովին պատշաճ կերպով կատարել իր առջև դրված խնդիրները:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը զեկուցել է  ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների ընթացքի և ժամանակացույցի նախագծի մասին, ինչից հետո հանձնաժողովի անդամները քննարկել և հաստատել են ճանապարհային քարտեզի մշակման հստակ ժամանակացույցը:

Ըստ ժամանակացույցի՝ մինչև տարեվերջ իրավական ակտի տեսքով պետք է հաստատվի ԵՄ կողմի հետ համաձայնեցված համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը:

Այսօրվա նիստի օրակարգում էին ճանապարհային քարտեզում ներառվող շրջակա միջավայրին և կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումները, որոնց վերաբերյալ զեկուցել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Զեկույցին հաջորդել է քննարկումը հարց ու պատասխան ձևաչափով: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ հանձնաժողովի անդամների կողմից բարձրաձայնված առաջարկությունները և հետագա նիստերի ձևաչափերը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031