Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»

Օգոստոս 30,2018 17:30

2018 թվականի մարտից «Հայ գիրք» գրախանութը և «Անտարես» հրատարակչությունը հանդես եկան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նախաձեռնությամբ: «Նվիրիր գիրք բանտերի գրադարաններին» ակցիայի նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ ազատության սահմանափակումից, ստանան կրթվելու և տեղեկացված լինելու առավել լայն հնարավորություն: Հատկանշականն այն է, որ նվիրաբերվող գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»:

Oգոստոսի 30-ին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ակումբում հանդիպեցին կին դատապարտյալներին: «Անտարես» հրատարակչությունը ակցիայի շրջանակներում 400 գիրք նվիրեց հիմնարկի գրադարանին:

Հ. Քոչինյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին և նվիրատուներին՝ նշելով, որ չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը՝ ընթերցումը միշտ էլ ցանկալի է, և ներկաներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ կարդալ, քանի որ ինքնազարգացման կարևոր հենքը ընթերցանությունն է:

Կին դատապարտյալները ևս շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար: Հանդիպումն ավարտվեց կին դատապարտյալի ասմունքով:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»: Շատ անհաջող մակագրություն է: Գուցե հոդվա՞ծն էլ նշեք: Մի՞թե չի կարելի ավելի մարդկային մակագրություն անել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031