Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել Հայաստանի դեմ ԱԹՍ կիրառած ընկերության աշխատակիցներին. razm.info

Օգոստոս 30,2018 17:18

Իսրայելի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել ընդդեմ նախորդ տարվա հուլիսին Արցախի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի «խնդրանքով» մահապարտ ԱԹՍ կիրառած Aeronautics Defense Systems Ltd. (ADC) ընկերության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է իսրայելական The Times of Israel լրատվակայքը:

Աշխատակիցների թվում են ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, զարգացման տնօրեն Հաիմ Հիվշարը և մարքեթինգի ղեկավար Դավիթ Գոլդինը:

Նշվում է, որ այս մարդիկ կասկածվում են մեքենայություններ անելու և Իսրայելի պաշտպանական արտադրանքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման համար:

Քրեական գործ էր հարուցվել դեռ նախորդ տարվա նոյեմբերին, սակայն Իսրայելական դատարանը արգելք էր դրել հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննություն էր ընթանում շուրջ մեկ տարի: Գործը քննել են ինչպես Իսրայելի ՊՆ-ում, այնպես էլ Իսրայելի ոստիկանության «Լահավ 433» դեպարտամենտի միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքում («Յահբալ»):

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031