Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզնից լավը դեռեւս չի ծնվել». Գալուստ Սահակյան

Օգոստոս 30,2018 17:09

Ժամանակին ՀՀԿ պատգամավոր, այն ժամանակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր՝ «մենք լավը չենք, բայց մեզնից լավը չկա»:

Aravot.am-ը այսօր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ հիմա՞ էլ եք կարծում, որ ձեզնից լավը չկա՝ նա պատասխանեց. «Մեզնից լավը դեռեւս չի ծնվել»:

Հարցին՝ նոր իշխանությունները մեկ առ մեկ ցույց են տալիս ՀՀԿ-ի սխալները, չարաշահումները, ձեզնից լավը չե՞ն՝ նա պատասխանեց. «Երբ որ ընտրություն կլինի, նորից կառավարություն կստեղծվի, եթե ստեղծվի նույն կառավարությունը, այդ դեպքում կասեմ՝ մեզանից լավը ստեղծվել է»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Ես Գալուստ Սահակյանին դասական եմ համարում եւ երբեք չեմ հակադրվի իրեն: Մարդը անձնական տեսակետ է ասել, Գալուստ Սահակյանին իր կինն է դուր գալիս, ինձ՝ իմ կինը, ճաշակի խնդիր է: Այստեղ համեմատությունը եթե լիներ թվերով, եթե լիներ կոնկրետ օրինակներով՝ իրենց լավի ու այս իշխանության վատի, այդ ժամանակ կասեի: Ինձ համար, որպես քաղաքական գործոն, ցուցանիշը մեր ժողովրդի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այն ինքնաբուխ ցնծությունն էր, որն այդ հարցի պատասխանը տվել է: Եթե իրենք լավը լինեին գոնե մի քիչ, մարդիկ չէին ցնծա: Մարդիկ փոփոխություն ուզում են, բայց նաեւ վախենում են փոփոխությունից, զգուշավոր են, չեն ուզում այդ փոփոխությունն իրենց կյանքում լուրջ բաներ փոխի, բայց այստեղ մարդը ցնծում էր, որովհետեւ իր վիճակը ծայրահեղ էր: Եթե այս իշխանությունը, հանձինս նաեւ մեզ՝ որպես իշխանության քաղաքական հենարան, աշխատի այնպես, ինչպես նախորդ իշխանությունն էր, մեզ էլ կհեռացնեն ու կցնծան: Հետեւաբար այս իշխանությունը ինքը գնացել է այդ քայլին, ամեն ինչ անելու է, փորձելու է աշխատել այնպես, որ երկիրը նման իրավիճակների առաջ չկանգնի: Բայց նախորդ իշխանությունների առումով ասեմ, որ այնպես չի, որ նախորդ իշխանությունները միայն վատն են: Դրսի հետ համեմատելով, աշխարհի տարբեր երկրների, առավել եւս՝ սոցիալիստական լագերի երկրների, կամ մեր նման երկրների հետ համեմատելով՝ միանշանակ պիտի ասեմ, որ մենք շատ հարցերում առաջ ենք: Բոլոր 3 նախագահների ժամանակ էլ դրական տեղաշարժեր են եղել: Այսօր այդ ամեն ինչը չտեսնել, ջնջել ուղղակի գիծ դնել կոպիտ սխալ է: Մենք դրա իրավահաջորդն ենք, որպես պետություն, պիտի շարունակենք, պիտի նախորդների սխալները չկրկնենք, նախորդների լավը ասենք լավ է, Ղարաբաղի հարցում իրենց արած բանակցությունների ընթացքում եղած փորձը պիտի վերցնենք՝ անկախ նրանից՝ այդ նախագահը բանտում է, թե դրսում է, իրեն պիտի հարցնել: Չկա հայ մարդ, որը Ղարաբաղի հարցում ուզենա, որ մենք զիջող լինենք, ուզենա, որ մենք պարտված լինենք, առավել եւս, երբ որ այդ մարդը ղարաբաղցի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031