«Նախորդ տարիներին իրարանցումն ավելի շատ էր, իսկ վերջին շրջանում նման բան չկա: Պատճառն այն է, որ դեռ մի քանի ամիս առաջ են ծնողները պատրաստվում սեպտեմբերի մեկին: Բացի այդ, աղքատությունն էլ է ազդում: Մյուս կողմից, առեւտուրն ամբողջությամբ չեն թողնում վերջին օրերին»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ գրենական պիտույքների եւ աշակերտական հագուստի շուկայում գնաճ, կարելի է ասել, չկա:
Իսկ թե որքան է ծնողից պահանջվում՝ առաջին դասարանցուն դպրոց ճանապարհելու համար, փորձագետի ուսումնասիրությամբ՝ նվազագույնը 30-35 հազար դրամ: «Այդ գումարի մեջ մտնում են հիմնականում համազգեստը, գրիչները, տետրերը: Այսինքն, դա դպրոցական պարագաների առաջին օրվա ծախսն է, ոչ թե առաջիկա ուսումնական կիսամյակի»,-նշեց Կարեն Չիլինգարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ