Օգոստոսի 24-ից 26-ը Թբիլիսիում կայացել է մուայթայի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին հինգ երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա եւ Ադրբեջան:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր երկիրը հանդես է եկել 12 մարզիկով եւ բարձր արդյունքներ ցույց տվել՝ նվաճելով 5 առաջին, 3 երկրորդ եւ 1 երրորդ տեղ:
Արտակ Բրուտյանը տեղեկացրեց նաեւ, որ օգոստոսի 26-ին Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Ալբերտ Ամիրջանյանը Թաիլանդի Պատայա քաղաքում հերթական մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ հաղթանակ է տարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ