ՀՀ Գերագույն Խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքական որոշ հարցերի:
Մասնավորապես, մտահոգություն է արտահայտում Վրաստանի՝ օրերս կայացրած որոշման վերաբերյալ, որով արգելվում է իր երկրի տարածքով ավտոմոբիլային ճանապարհով Հայաստան հացահատիկ ներկրել: Անդրադառնում է հարցի տնտեսական, նաև՝ քաղաքական ասպեկտին:
Քաղաքագետն իր գնահատականն է տալիս ԱԳՆ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը՝ դիտելով այն որպես իշխանությունների կոռուպցիոն գործունեության ոլորտներից մեկը:
Ըստ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավորի՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը և ինչ-որ առումով նաև անորոշությունը որոշակի մտահոգությունների լուրջ տեղիք են տալիս:
Մանրամասն՝ տեսանյութում: