Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով միջազգային հետախուզում հայտարարել պոկերի արքա Դեն Բիլզերյանի նկատմամբ, որն ավելի վաղ այցելել էր Արցախ: Այս մասին գրում է Trend-ը:
«Ինտերպոլին հարցում է ուղարկվել՝ խնդրանքով միջազգային հետախուզում հայտարարել անօրինական կերպով Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելած հայ շուլեր Դեն Բիլզերյանի նկատմամբ»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ