Այսօր կառավարությունը որոշեց սռաջարկել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել։ Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց ընտրական խախտումների ու հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելու մասին օրենսդրական փաթեթին։ Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է հենց այս օրենսդրական փաթեթը, և եթե այն ընդունվի, ապա կկիրառվի նաև Երևանի ավագանու ընտրությունների դեպքում։ Ըստ նախագծի, առաջարկվում է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել սեպտեմբերի 6-ին, ժամը 11։00-ին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ