Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի կողմից 2016թ. ապրիլին տանկերի տեղաշարժի արգելք չէր կարող լինել. գեներալ Արզումանյանը հերքում է «հայտնի սուտը». «Արցախպրես»

Օգոստոս 30,2018 12:48

Արցախյան ազատամարտում մարտական փառավոր ճանապարհ անցած պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ով վերջերս զբաղեցնում էր ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել:

-Ձեր թույլտվությամբ անդրադառնանք նաև մի հայտնի բամբասանքի: Չար լեզուները ասում են, թե իբր 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ վարչապետ Արայիկ Հարությունյանը «թույլ չի տվել իր արտերով տանկերի տեղաշարժը»: Կխնդրեի՝ որպես այդ ժամանակ բանակի հարավային թևի հրամանատար՝ պարզաբանել՝ արդյո՞ք եղել է այդպիսի բան:

– Նման բան ոչ թե չի եղել, այլ չէր էլ կարող լիներ, քանի որ նախ տարածքը, որտեղով պետք է ապահովվեր տանկերի առաջխաղացումը դեպի մարտական դիրքեր, ընդհանրապես գյուղատնտեսական նշանակության չէր, այնտեղ արտեր չկային: Ոչ միայն տանկերի, այլ բոլոր տիպի զինտեխնիկայի տեղաշարժի հետ կապված որևէ մեկի կողմից որևէ խնդիր չի եղել: Ասեմ ավելին, ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում ես օրվա մեջ մի քանի անգամ իրավիճակի մասին տեղյակ էի պահում վարչապետին, քանի որ ի պաշտոնե նա էր հանդիսանում քաղպաշտպանության ղեկավարը, և չի եղել մի դեպք, որ հարց լիներ, ու նա անմիջապես դրականորեն չարձագանքեր: Անգամ այդ օրերին նա անձամբ է այցելել առաջնագիծ, իսկ հրադադարից անմիջապես հետո նրա ցուցումով հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ շինարարական տեխնիկա է տեղափոխվել առաջնագիծ, որպեսզի նոր դիրքերի ամրացման և ինժեներական այլ աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի:

Անկեղծ ասեմ՝ ես բարձր եմ գնահատում այդ օրերին Արայիկ Հարությունյանի ունեցած ադեկվատ և սրտացավ պահվածքը: Նման բամբասանքները, որոնք հասել են նաև իմ ականջին, ցավոք, չար նախանձի հետևանք են: Ինչպես Նժդեհը կասեր, մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031