Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծանր հանցագործությունների համար դատապարտվածներն ուղղվե՞լ են, գողության համար դատվածը՝ ո՞չ

Օգոստոս 30,2018 12:43

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը որոշ դատավորներին՝ խելքները գյուխները հավաքելու մասին, դեռ չի հասել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նման տեսակետ հայտնեց խմբագրություն զանգահարած «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Մելիքյանը։

Օրեր առաջ՝ օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Ստեփանյանը մերժել է Արթուր Մելիքյանին՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատել, ու դա այն պարագայում, երբ մոտ մեկ ամիս էր մնում Արթուրի ազատմանը։ Նա մեղադրվում է ՀՀ քրօրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով՝ գողություն, եւ դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 11 ամիս 25 օր ժամկետով ։

«Մարդիկ կային, որ դատապարտվել էին ծանր հանցագործությունների համար ու մեկ-երկու տարի ունեին։ Նրանց պայմանական վաղաժամկետ ազատեց, ինձ ոչ։ Նրանք ուղղվել են, ես՝ ո՞չ: Այս մի ամսո՞ւմ պիտի ուղղվեմ՝ ըստ դատավորի»,-վրդովված ասաց Արթուր Մելիքյանը։ Նրա խոսքով՝ մերժման համար թերեւս հիմք է ընդունվել 1 մլն 99 հազար քաղհայցի առկայությունը։

Ըստ Արթուրի Մելիքյանի՝ ինքը, գործող կարգի համաձայն, պարտավորագիր ունի, որ ազատվելուց հետո այդ գումարը փոխհատուցելու է տուժողին։ «Գողություն անելու պահին անչափահաս էի, 17 տարեկան։ Հիվանդ մայր ունեմ, որ մի քանի օր շուտ գնայի տուն՝ ի՞նչը կփոխվեր դատավորի կյանքում»,-ասում է դատապարտյալը։

Նրա խոսքով, այս մեկ ամիսն էլ կանցնի, սակայն Արթուր Մելիքյանի մտահոգությունն այլ է. «Ես մի քանի օրից ազատության մեջ եմ լինելու։ Բայց խնդիրը միայն ես չեմ։ Ցանկացա իմ հարցը բարձրաձայնել, որ դատավորները սթափվեն, վերջապես հասկանան, որ նոր Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ մարդը բարձրագույն արժեք է»:

Խմբագրություն զանգահարած դատապարտյալը հավելեց, որ պատկան մարմինների ուշադրությունն է ուզում հրավիրել այս խնդրի վրա։

Ի դեպ՝ Արթուր Մելիքյանը ընդգրկված է ՔԿՀ-ի վարձատրվող աշխատանքներում, ինչը, ըստ գործող օրենսդրության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար առավելություն է համարվում։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031