Նորից մեր կառավարությունը Սևանից լրացուցիչ ջրառի «թույլտվություն» էր խնդրում ԱԺ-ից։ Նորից պատգամավորների մի մասը մտահոգված էր լճի ապագայով։ Նորից բնապահպանները խորհրդարանի պարիսպների տակ այպանում էին գործադիր ու օրենսդիր իշխանություններին։ Նորից իշխանամետ ու ընդդիմադիր պատգամավորները (չնայած հիմա նրանց իրարից տարբերակելը անհնարինության աստիճանի բարդ խնդիր է) օրենքի ուժով «արտոնեցին» լրացուցիչ ջրառը։ Ինչպես միշտ։ Ու նորից պատգամավորների ու կառավարության ներկայացուցչի խոսքում մշուշոտ ակնարկներ կային, որ Սևանը կրակն է ընկել մեր ձեռքը։
Լրացուցիչ ջրառը միշտ հիմնավորվում է հայ գյուղացու շահով։ Իբր բերք ու բարիքին ջուր է պետք։ Հասարակության (հավանաբար մեծ մասի) կարծիքով՝ պարզ գյուղացու անվան տակ լրացուցիչ ոռոգման ջրից իրականում խոշոր հողատերերն են օգտվում։ Բայց այս անգամ նույնիսկ իշխանությունն է խոսում ստվերային գյուղատնտեսության մասին։ Ու այս թվացյալ բազմակարծության մեջ բնապահպանները շարունակում են պնդել, որ ԱԺ հերթական «թույլտվությունից» իրականում օգտվում են հէկ-երի տերերը։ Նրանք պնդում են, որ ջրառն իրականում հիդրոկայաններում էժան էլեկտրաէներգիա ստանալու համար է։ Սարոյանի բառերով ասած՝ բնապահպանները հավանաբար չափազանցնելու սովորություն ունեն։ Բայց այս պարագային պետք է ընդունել, որ չափազանց քիչ բան է հայտնի հէկ-երի ու հատկապես փոքր հէկ-երի մասին։ Ովքեր և ինչ ընկերություններ են կառավարում Սևանի ու Որոտանի համակարգի հէկ-երը՝ հայտնի է։ Փոխարենը՝ համարյա ոչինչ հայտնի չէ փոքր հէկ-երի մասին։ Հայտնի չէ ո՛չ դրանց քանակը, ո՛չ տեղաբաշխումը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում նախարարության անվանը վայել մի երկարաշունչ անունով ցուցակ կա։ Այն կոչվում է «ՀՀ էլեկտրաէներգետիկ ոլորտի տվյալների բազա (ոչ պաշտոնական)»։
Պաշտոնական կայքում ցուցակ- բազան հենց այդ անունով էլ մատուցվում է՝ ոչ պաշտոնական։ Ըստ այս բազայի՝ մեր երկրում կա գործող 219 փոքր հէկ: Բազային ծանոթանալուց կպարզեք, որ այս հէկ-երի մեծ մասն աշխատում է բնական ջրառով, այսինքն՝ գետերի ջրով:
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Նախ.ՀՀ տարածքում օրինական,թե անօրինական գյուղատնտեսությունում արտադրված մթերքները ՀՀ հարստությունն է;երկրորդ.ՀՀտարածքում գործող ՀԵԿ-երի արտադրված էլէներգիան ՀՀ հարստությունն է;Երրորդ.թե այդ հարստությունից բնապահպանական ՀԿ-երը անմասն են՝դա իրենց խնդիրն է…..