Երգչուհի Սոնա Շահգելդյանը, ամփոփելով կառավարության գործունեության 100 օրը, տեսակետ հայտնեց, որ ամեն բան մեր երկրում դեպի լավն է գնում. «Սա միայն իմ կարծիքը չէ, այլեւ իմ շրջապատի։ Եթե վստահել ենք այս կառավարությանը, պետք է մինչեւ վերջ նրա կողքին լինենք։ Ուրախ եմ, որ սպասելիքներս աստիճանաբար իրականանում են։ Ես լավատես մարդ եմ եւ կարծում եմ, որ ամեն լավ բան դեռ առջեւում է»,- ասաց Սոնան։
Նա անդրադարձավ այն մարդկանց, որոնք ասում են, թե Փաշինյանի վարչապետության օրոք ոչ մի դրական տեղաշարժ չի եղել. «Դրանք «աբիժնիկներ են», դե, եթե կարող են, թող իրենք մի լավ գործ անեն»,-մեկնաբանեց երգչուհին։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին քաղաքականություն, Սոնան պատասխանեց. «Կուզենամ՝ լավ մարդիկ վերադառնան քաղաքականություն։ Ես քաղաքագետ չեմ, որ Ձեզ հետ նման հարցեր քննարկեմ, բայց որպես քաղաքացի՝ կողմնակից եմ ազնիվ եւ իրենց քրտինքով հաց վաստակած գործիչների վերադարձին, որպեսզի Հայաստանը ծաղկի, ոչ թե հակառակը»:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում