Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Պետք է սկսենք ընդարձակ բարեփոխումներ. դրանք չպետք է լինեն թելադրված ու ափալ-թափալ»

Օգոստոս 30,2018 11:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադառնալով նախորդ նիստերից մեկում իր հայտարարությանը, ասաց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած՝ ցավոտ գործընթաց են: Ես կածում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»:

Նա հայտարարեց, որ շատ լրջորեն պետք է զբաղվեն բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր ալիք, շունչ եւ լիցք կբերեն Հայաստան:

Վարչապետը կարծում է, որ եթե մենք բարեփոխումներ իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը եւ համոզմունք հայտնեց, որ այս ճանապարհով իրենց բարեփոխումները, գործողությունները կլինեն ավելի արդյունավետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նոր կառավարման համակարգ ունեն, որը պատմականորեն կոչվում է ուղիղ ժողովրդավարությունից և այս տրամաբանությունից պետք է բխեն քայլերը:

Նա նշեց, որ մյուս շաբաթվանից կարող են հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսեն երկխոսությունը հանրության հետ և իրենց խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, ընկալում ձևավորելը: «Մենք պետք է սկսենք ընդարձակ բարեփոխումներ. դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», թելադրված, չմտածված: Դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ՝ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը և բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,- ասաց վարչապետը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031