Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ՝ կենսաթոշակների տրամադրման ոլորտում

Օգոստոս 30,2018 11:35

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (https://www.e-draft.am/projects/1174/about ) ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված Նախագծի ընդունման արդյունքում՝

-կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով,

-անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի,

-դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավորի կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031