Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարոզչության եթերային գները. «Փաստ»

Օգոստոս 30,2018 10:31

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել է Երևանի ավագանու 2018 թ. սեպտեմբերի 23–ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:

Այսպես, այս սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրությունների քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստա և ռադիոընկերությունների եթերում: Մեկ րոպեի դիմաց ամենից բարձր սակագին են սահմանել «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները, այն է՝ 100 հազար դրամ: Իսկ քարոզչության համար տրամադրվող ժամանակահատվածը երկու հեռուստաընկերությունների դեպքում էլ սահմանվել է երեկոյան 18– 20–ն ընկած ժամանակահատվածը: Ի դեպ, այս հեռուստաընկերություններն իրենց եթերում քարոզչություն իրականացնելու համար յուրաքանչյուր քաղաքական ուժի օրական կտրամադրեն 6 րոպեից ոչ ավելի ժամանակ:

Հեռուստատեսություններից «Հ3»–ը յուրաքանչյուր կուսակցության համար սահմանել է օրական ամենից երկար քարոզչաժամանակը՝ 30 րոպե: Ընդ որում, մեկ րոպեի դիմաց այս հեռուստաընկերությունը կուսակցություններից կպահանջի 50 հազար դրամ:

Հեռուստաընկերություններից ամենից մատչելի սակագներ են սահմանել «Արարատ» և «21TV» հեռուստաընկերությունները, համապատասխանաբար՝ 8400 և 8000 դրամ մեկ րոպեի համար: Ընդ որում, եթե «Արարատ» հեռուստաընկերությամբ քարոզչաժամանակահատվածը սահմանվել է երեկոյան 18:30–ից մինչև 20:30, ապա երկրորդում՝ 12:00–22:00–ն:

Հանրային հեռուստաընկերության եթերով քարոզարշավ իրականացնել ցանկացող քաղաքական ուժերը մեկ րոպեի դիմաց կվճարեն 48 հազար դրամ:

Հեռուստաընկերություններից միայն «Հ2»–ն է, որ քարոզարշավի համար երկու սակագին է սահմանել: Կիրակի օրերին մեկ րոպեի արժեքը կկազմի 30 հազար դրամ, իսկ մյուս օրերին՝ կրկնակի թանկ՝ 60 հազար դրամ:

Հայաստանում գործող ռադիոընկերություններից միայն վեցն են որոշել իրենց եթերում քարոզարշավ հնչեցնել: Դրանք են՝ Հանրայինը, «Ռադիո Մարշալ»–ը, «Ռադիո Վան»–ը, «Ռուսսկոյե ռադիո»–ն, «Հայ էֆէմ»–ը և «Ռադիո Հայ»–ը: «Ռադիո Վան»–ն ու «Ռուսսկոյե ռադիո»–ն մեկ րոպեի դիմաց սահմանել են ամենաբարձր սակագինը՝ 3000 դրամ, «Հայ էֆէմ»–ը և «Ռադիո Հայ»–ը՝ ամենացածր՝ հազարական դրամ, «Ռադիո Մարշալ»–ը՝ 2500, իսկ Հանրայինը՝ 2000 դրամ: Այս վեց ռադիոընկերություններից «Հայ էֆէմ»–ը և «Ռադիո Հայ»–ը քարոզարշավի համար իրենց եթերաժամից յուրաքանչյուր քաղաքական ուժի կտրամադրեն մինչև 60 րոպե, իսկ մյուս չորսը՝ 20–ական րոպե:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031