Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաաչանովը Նյու-Յորքում ընթացող «US Open» $ 53 մլն. ընդհանուր մրցանակային ֆոնդով մրցաշարի երկրորդ շրջանում 7:5, 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց իտալացի Լորենցո Սոնեգոյին: Հաղթանակի համար Խաչանովից պահանջվեց 2 ժամ 8 րոպե:
Երրորդ շրջանում Կարեն Խաչանովը ուժերը չափելու է աշխարհի թիվ 1 ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ