Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանակ ինչի՞ եք պահում, զենքի մեջ լավ բան չկա, քարի մեջ էլ արյուն կա, քըխ ա»

Օգոստոս 30,2018 15:00

«Առավոտը «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանին հարցրեց՝ եթե ժամանակը հնարավոր լինել հետ տալ, «Սասնա ծռերի» գործողությունները ՊՊԾ գնդում նորից կիրականացնեի՞ք: Նա պատասխանեց. «Կաշխատեինք ավելի կազմակերպված լիներ եւ այնպես անել, որ այդ անցանկալի հետեւանքները չլինեին: Բայց գործողություն կանեինք, իսկ գնդում կանեինք, թե ոչ՝ հիմա չեմ կարող ասել: Եթե հիմա լիներ, ուրիշ կերպ կարող է մտածեինք: Բայց որ կապստամբեինք՝ փաստ է: Դա քաղաքացու պարտավորությունն է: Ով չի ապստամբում՝ ստրկամիտ է»:

Նա վստահեցրեց, որ հայ ազգը առանց զենքի չի կարող, նրան զինված դիմադրությունից չի կարելի հետ պահել: Մեր դիտարկմանը՝ զենքի մեջ ոչ մի լավ բան չկա, պարո՛ն Ավետիսյան, նա արձագանքեց. «Իսկ ո՞վ ասեց, որ լավ բան կա, բայց այդ զենքով էին մեզ ստրկացնում ու ստիպված ես զենք վերցնել, դե բանակ մի՛ պահեք, ապավինեք հակառակորդի բարեհոգությանը: Բանակ ինչի՞ եք պահում, զենքի մեջ լավ բան չկա, քարի մեջ էլ արյուն կա, քըխ ա: Չի՛ կարելի, էլի, դա ճիշտ մտածելակերպ չի, դա ինքնաոչնչացման ճանապարհ է: Աստված մարդուն երկու գործառույթ է տվել՝ արարել եւ պահպանել: Պահպանելը, ցավոք սրտի, երբեմն առանց ուժի չի լինում»:

Կարդացեք

«Առավոտ»

29.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Փաստորեն, այս խմբավորման անդամները իրենց համարում են մեծագույն միսիայի կրողներ և արդարացնում են զենքի օգտագործումը քաղաքականության մեջ։ Իսկ եթե վաղն էլ մի քանի զինված մարդ որոշեն, որ հենց իրենց միսիան է ավելի կարևո՞ր։ Ես կարո՞ղ եմ վաղը զինված խմբավորում ստեղծել և մտնել քաղաքականություն և ժողովրդին թելադրել իմ խմբի կամքը։ Եվ ի՞նչ է լինելու, երբ իմ խմբի երազած երկիրը լրիվ տարբերվի մյուս զինված խմբերի երազած երկրից։ Կա՞ լուծում։

  2. Delea says:

    Վարուժանն ուղղակի բացթողում արեց, իր մտքի ասածն այն էր որ զենքի են դիմել որովհետեւ Սեժի եվ Ռոբերտի դիկտատուրան տապալելու միմիայն զենքով էր լուծվելու:Այժմ խոսքի լրիվ ազատություն է զենքի դիմելու կարիք չկա:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031