Հայտնի ընկերություններից մեկը վերլուծել է ամբողջ աշխարհում Google-ի որոնողական հարցումները եւ պարզել, թե որ ֆուտբոլային ակումբներն են ամենասիրվածը աշխարհի տարբեր երկրներում:
Ցուցակը մեծ առավելությամբ գլխավորել է Մադրիդի «Ռեալը, որն ամենապահանջվածն է 97 երկրներում: Երկրորդը Լոնդոնի «Արսենալն» է՝ 17 երկիր, երրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 16 երկիր: Ընդ որում, եթե Եվրոպայում նախասիրությունները միմյանցից տարբերվում են, ապա ամբողջ Ասիան երկրպագում է «Ռեալին»:
Աշխարհի ամենասիրված 10 ակումբներն են. «Ռեալ», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Այաքս», «Յուվենտուս», «Պարի Սեն Ժերմեն», «Անդերլեխտ», «Լախտի», «Բավարիա»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
30.08.2018