Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը` Արտակ Զեյնալյանին` ՀՀԿ-ի սատարելու մասին

Օգոստոս 29,2018 22:55

«Երբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք կմասնակցենք ընտրություններին այլ ձեւաչափով, դա նշանակում է, որ միայն ՔՊ-ն չէ: Սիրողական մակարդակ ունեցողի համար սա կարող է անակնկալ լինել, ինձ համար սա անակնկալ չէր: Նաեւ անակնկալ չէր այն առումներով, որ մինչեւ այդ քննարկումների ժամանակ արծարծվել է այդ թեման, ես նաեւ գիտեմ, թե այդ դաշինքում ովքեր են լինելու, բայց դա չեմ ասի, կհայտարարեն իրենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետություն կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցելու իր ցանկությանը, Արամ Սարգսյանը ժպտալով ասաց, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ իր եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքները համընկել են. «Այո, ավելի լուրջ մարտահրավերներ կան երկրում, մենք ունենք շատ լուրջ խնդիրներ տնտեսության, Արցախի հիմնահարցի առումով, ու դրանք դեռ երկար են լինելու, իսկ այդ խնդիրները, որ կան, դա չի նշանակում, որ մենք համագումարներ չպիտի անենք, քաղաքապետեր չպիտի ընտրենք, երեխեքին չպիտի կնքենք, հարսանիքներին չպիտի մասնակցենք… Այդ ամենը բացարձակ դրա հետ կապ չունի…Պիտի հասցնենք ու ամեն ինչին էլ մասնակցենք, եւ ինչպես պարոն Շարմազանովն էր ասում, եթե մեկ-երկու չես մասնակցում, պիտի կողպեքը բերես, դնես կուսակցությանդ դռանը, փակես»:

Անդրադարձ եղավ նաեւ շրջանառվող այն տեսակետին, որ ՀՀԿ-ն սատարելու է հենց Արտակ Զեյնալյանին: «Նախ նման տեսակետ հայտնող մարդկանց պիտի հարցնել, թե ձեր թեկնածուն ով է, ինչու չպետք է ձեր թեկնածուին աջակցեն, իսկ եթե ՀՀԿ-ն աջակցում է Արտակ Զեյնալյանին, ինչու է հենց Արտակ Զեյնալյանին աջակցում: Մարդիկ այդ հետեւությունը պետք է անեն, թե որն է Արտակ Զեյնալյանի առավելությունը, որ ՀՀԿ-ն ուզում է նրան աջակցել:

Ընդհանրապես այն մարդկանց, որոնք ՀՀԿ-ով ուզում են վախեցնել կամ ՀՀԿ-ով վարկաբեկել, խորհուրդ կտայի որոշակի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, արգելել ՀՀԿ-ականներին ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունենալ, որ ՀՀԿ-ն էլ հստակ հնարավորություն ունենար ասելու , որ իր հանդեպ քաղաքական հետապնդում են արել: ՀՀԿ յուրաքանչյուր անդամ ՀՀ քաղաքացի է, եւ իր իրավունքն է քվեարկել Արտակ Զեյնալյանի, կամ մեկ այլ թեկնածուի օգտին: Եթե իրենք կքվեարկեն Արտակ Զեյնալյանի օգտին, դա նշանակում է, որ Արտակ Զեյնալյանի մեջ տեսնում են լրջություն, պատրաստվածություն, իսկ դա շատ լավ է, ինչ կա որ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031