Անի խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ շարունակում են պահանջել ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ Մարալիկում երիտասարդ կին է մահացել, այդ պատճառով էլ ժամանակավորապես դադարեցրել են բողոքի ակցիան։
Սակայն, ըստ մեր զրուցակցի, վաղվանից կշարունակեն․ բնակիչներն այժմ շատ ավելի միասնական են ու վճռական այս հարցում։
Հիշեցնենք, որ բողոքավորները ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանին մեղադրում են անգործության, մանկապարտեզները վաճառելու, տներ կառուցելու, թանկարժեք «Լեքսուս» ձեռք բերելու մեջ։
Արտակ Գևորգյանն էլ իր հերթին է նրանցից ոմանց մեղադրում թալանի մեջ՝ նշելով, որ նրանց ոտքի է հանել «աթոռապաշտությունը», յուրաքանչյուրը իրեն Անիի համայնքապետի թեկնածու է պատկերացրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ