Ռիգայում ամփոփվել են այսօր ավարտված շախմատի 8-18 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների անհատական առաջնության արդյունքները, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի 18 ներկայացուցիչ:
Մինչեւ 14 տարեկան աղջիկների պայքարում հայաստանցի Աստղիկ Հակոբյանը ինը հնարավորից վաստակել է 7 միավոր եւ իր տարիքային խմբում նվաճել արծաթե մեդալ:
Մեր շախմատիստներից մի քանիսը նույնպես մոտ էին մեդալներին, սակայն նրանց դրա համար շատ չնչին չբավարարեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ